Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հաստատել է վարչապետի թեկնածությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլլի Մեջլիսի հաստատմանն է ներկայացրել վարչապետի թեկնածությունը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այսօր խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը հայտարարել է, որ երկրի ղեկավարը մեջլիսի հաստատմանն է ներկայացրել երկրի վարչապետի պաշտոնում Արթուր Ռասիզադեի թեկնածությունը։
Երկրի խորհրդարանը 112 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Ռասիզադեին հաստատել է վարչապետի պաշտոնում։










