ԱՄՆ-ում հայ ցուցարարների պատճառով Թուրքիայի փոխվարչապետը հեռացել է հյուրանոցի խոհանոցի դռնով

17:55 • 22.10.13

Լոս Անջելեսում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանն Intercontinental հյուրանոցի մոտ հավաքված հայ ցուցարարների պատճառով ստիպված է եղել դուրս գալ հյուրանոցի հետնամուտքից։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sondakika լրատվական կայքը, Ալի Բաբաջանն ԱՄՆ էր մեկնել մասնակցելու «ԱՄՆ-Թուրքիա ներդրումների շաբաթ» խորագիրը կրող միջոցառումներին։

 

Լոս Անջելեսի Intercontinental հյուրանոցում Բաբաջանը ճաշի է մասնակցել, ինչի ընթացքում էլ ցուցարար հայերի խումբը հավաքվել է շենքի մուտքի մոտ։

 

Չնայած ոստիկանության կոչերին՝ խումբը չի ցրվել, և թուրքական պատվիրակությունը ստիպված դուրս է եկել խոհանոցի դռնից և ուղևորվել օդանավակայան՝ Սան Ֆրանցիսկո մեկնելու համար։