Մեծ Բրիտանիայում կաթոլիկ եկեղեցու շենքը վաճառել են մուսուլմանական համայնքին

15:11 • 22.10.13

Մեծ Բրիտանիայում կաթոլիկ եկեղեցու շենքը վաճառել են մուսուլմանական համայնքին՝ այցելուների կտրուկ անկման պատճառով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Times-ին: Խոսքը Քոբրիջում Սուրբ Պետրոսի եկեղեցու մասին է, որը տեղակայված է Սթոք-օն-Տրենտ շրջանում:

 

Շենքի նոր սեփականատերն է դարձել «Մադինա» մզկիթի մուսուլմանական համայնքը։

 

Դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ կերպ է մուսուլմանական համայնքն օգտագործելու ձեռք բերված շինությունը: Սակայն, հավանաբար, այն վերափոխվելու է մզկիթի: Ընդ որում՝ շենքն ակնկալվում է, որ կպահպանվի իր ներկայիս տեսքով: