Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադի ահաբեկչության կապակցությամբ

10:15 • 22.10.13

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել:

 

Հանրապետության նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից: 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ՌԴ Վոլգոգրադ քաղաքում պայթյունի հետևանքով 6 մարդ էր զոհվել: