Դամասկոսում հայ երիտասարդ է վիրավորվել

12:51 • 22.10.13

Դամասկոսում վերջին օրերին բախումներ են տեղի ունենում քաղաքի տարբեր արվարձաններում, լսվում են պայթյունների և թնդանոթների հարվածների ձայներ, տեղեկացնում է լիբանանահայ «Ազդակ» օրաթերթի Դամասկոսի թղթակիցը։

 

Հայաշատ Ջարամանա արվարձանը հրասանդի հրթիռակոծման տարափի տակ է հայտնվել, ինչի հետևանքով վնասվել են շենքեր, վիրավորվել տասնյակ մարդիկ։ Թեթև վիրավորների թվում հայ երիտասարդ կա։ Դանիել Տեր-Թորոսյանը տեղափոխվել է հիվանդանոց։

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ սիրիական բանակը զինյալների խմբեր է ոչնչացրել Մոադամիե, Քաբուն, Զամալքայի շրջանում։


Կիրակի օրը Ջարամանայում նաև ականապատ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել է 26 մարդ, կան տասնյակ վիրավորներ։