Յուրի Վարդանյանի որդին կալանավորված է՝ թմրանյութի գործով
Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, կալանավորված է, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար, այս մասին տեղեկացնում է Jfhr.am կայքը։
Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին և բերման էր ենթարկվել Կապանի ոստիկանների կողմից:
Թերթը տեղեկացել է, որ Յուրի Վարդանյանը փորձում է ոչ մի կերպ «չխառնվել» որդու հետ կատարվածին՝ հանրության ուշադրությունից ու քննադատություններից խուսափելու համար։
Հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործը ուղարկվել է քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության վարույթ:










