Դոնալդ Թրամփն արգելել է Էդվարդ Սնոուդենին՝ մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին

19:49 • 22.10.13

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը իր թվիթերյան միկրոբլոգի միջոցով դիմել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին և արգելել նրան՝ ներկա գտնվել «Միսս Տիեզերք» մրցույթին: Հատկանշական է, որ Մոսկվայում կայանալիք այս շոուի իրավունքները պատկանում են Թրամփի ընտանիքին: Միլիարդատերը նաև սպառնացել է, որ կառևանգի և ԱՄՆ կուղարկի Սնոուդենին, եթե վերջինս չլսի նրան։ Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Իսկ ամերիկյան Huffington Post թերթը Էդվարդ Սնոուդենին հատուկ նամակ է գրել, որում խնդրում է ի հեճուկս միլիարդատիրոջ՝ ներկա գտնվել գեղեցկության մրցույթին:


«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթը Մոսկվայում կայանալու է նոյեմբերի 9-ին: