Կանադայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել

12:16 • 22.10.13

Կանադայի հայ համայնքը կիրակի օրը հավաքվել է Քվեբեք նահանգում, որտեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։

 

Asbarez.com կայքն ընդգծում է, որ սա առաջին նմանատիպ հուշարձանն է Կանադայի տարածքում։

 

Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած հուշարձանը կոչվում է «Խաչելություն, համբարձում, վերածնունդ» և վերջինիս խոսքով՝ հույս է խորհրդանշում։

 

Հուշարձանի բացմանը ներկա են եղել հայ համայնքի առաջնորդները, Հայկական հարցով զբաղվող հասարակական գործիչներ, ինչպես նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով Թուրքիայի կառավարությանն ու միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։