Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նշանադրվել են
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ըստ People հանդեսի, նշանադրվել են:
Ըստ աղբյուրի՝ Ուեսթը Քիմին ամուսնության առաջարկ է արել երկուշաբթի օրը, երբ Քիմը նշել է 33-ամյակը: Դա տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյում, Քիմի ընտանիքի անդամների և ընկերների առաջ: Քիմի ծննդյան առիթով Ուեսթը վարձակալել էր AT&T Park ժամանցի վայրը:
36-ամյա ռեփերն ու Քիմը հանդիպում են 2012-ից, նրանք 4 ամսական դուստր ունեն:
Աղբյուրը հիշեցնում է, որ Քարդաշյանի նախորդ ամուսնությունը 2011-ին տևել էր 72 օր:










