Վթար Մյասնիկյան պողոտայում. «Մերսեդեսը» գլխիվայր շրջվել է, կան տուժածներ

08:24 • 22.10.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 04.56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` «Ջրաշխարհի» մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, նախնական տվյալներով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը. կան տուժածներ։


Դեպքի վայր են փրկարարները։ ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություններ։