ԱՄՆ-ում աշակերտը սպանել է մաթեմատիկայի ուսուցչին և ինքնասպան եղել
ԱՄՆ Նևադա նահանգի Սփարքս քաղաքի դպրոցներից մեկում դասի ժամանակ աշակերտը սպանել է մաթեմատիկայի ուսուցչին, այնուհետև ինքնասպան եղել։ Արձակված կրակից վիրավորվել են երկու դպրոցականներ, որոնցից մեկը վիրահատության է ենթարկվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
«Հարձակվողն ինքնասպան է եղել»,- հաղորդել է Սփարքսի քաղաքապետ Շոն Քերին։
Տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն, ընթանում է հետաքննություն։ Հարցաքննվում են հարձակումն իրականացրած աշակերտի հարազատներն ու ընկերները, դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։
Ոստիկանությունը ողբերգության մանրամասնությունների մասին տեղեկություններ չի հաղորդում։ Հայտնի է միայն, որ զոհված ուսուցիչը դասարան զենք բերած աշակերտին կոչ է արել հանձնել այն և սպառնալիք չստեղծել իր և շրջապատի կյանքի համար։ Ի պատասխան՝ նա մի քանի փամփուշտ է ստացել մարմնի տարբեր հատվածներին։










