Սաակաշվիլին խնդրել է գրքեր նվիրաբերել նախագահական գրադարանին

15:40 • 22.10.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խնդրել է գրքեր նվիրաբերել նախագահական գրադարանին, տեղեկացնում Новости Грузии կայքը։

 

«Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ մենք սկսեցինք նախագահական գրադարանի շինարարությունը։ Դա հնարավորություն կտա երիտասարդներին գիտելիքներ և նորագույն տեղեկություններ ստանալ քաղաքագիտության, հանրային կառավարման, պատմության, ճարտարապետության և դիզայնի մասին»,-ասված է նախագահի Facebook-յան էջում տեղադրված հայտարարության մեջ։

 

Նշվում է, որ գրադարանն արդեն մի քանի հազար գիրք ունի, սակայն դա բավարար չէ։

 

«Դրանով պայմանավորված՝ մենք կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին, համալսարաններին, հիմնադրամներին գրադարաններին գրքեր նվիրաբերել»,-ասված է հայտարարության մեջ։