Սան Մարինոն հրաժարվել է մտնել Եվրամիություն

11:15 • 22.10.13

Սան Մարինոյի Հանրապետությունում Եվրամիություն մտնելու հարցով անցկացված հանրաքվեն անվավեր է ճանաչվել, գրում է vesti.ru-ն: Պատճառն ընտրողների ցածր մասնակցությունն է:

 

Ընտրատեղամասեր եկածների կարծիքը գրեթե հավասար է բաժանվել՝ 50,3 տոկոսը կողմ է եղել Եվրոպա մտնելուն, իսկ 49,7 տոկոսը՝ դեմ:

 

Ամենաքիչը 32 տոկոս մասնակցության անհրաժեշտության դեպքում հանրաքվեին մասնակցել է բնակչության միայն 20 տոկոսը:

 

Սան Մարինոյում, որը 61 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում, ապրում է 30 հազար մարդ: Այն համարվում է աշխարհի ամենահին հանրապետությունը: