Իրանը Ռուսաստանին ամերիկյան լրտեսական անօդաչուի կրկնօրինակն է նվիրել. The Guardian

10:18 • 22.10.13

Իրանը Ռուսաստանին է նվիրել ամերիկյան ScanEagle անօդաչու սարքի սեփական արտադրության կրկնօրինակը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Guardian-ին հղումով։

 

Օրինակը ներկայացվել է Թեհրանում Իրանի Հակաօդային պաշտպանության հրամանատար Ֆարզադ Էսմայելի և ՌԴ օդուժի ղեկավար Վիկտոր Բոնդարևի հետ հանդիպման շրջանակներում։

 

Ամերիկյան անօդաչու սարքն Իրանի կողմից իջեցվել էր 2012թ.-ի դեկտեմբերին։ Դրանից հետո Թեհրանը պաշտոնապես խոստացել էր անօդաչու թռչող սարքեր արտադրել, ինչի ապացույցն է այս օրինակը։ Հայտնի է, որ այն հավաքվել է Լիբանանում, սակայն գործարկվել է Իրանում։