Ցինցինատիի գերեզմանատնից հեռացրել են Sponge Bob-ի պատկերով տապանաքարը

09:57 • 22.10.13

Հայտնի մուլտֆիլմի կերպար Sponge Bob-ի պատկերով տապանաքարը հեռացվել է ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատիի գերեզմանատնից, որը տեղադրվել էր Իրաքի պատերազմի վետերան Քիմբերլի Ուոլքերի հիշատակին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Ինչպես բացատրել է գերեզմանատան ղեկավարությունը, հուշարձանը չի համապատասխանում գերեզմանների ավանդական տեսքին:


Քիմբերլիի քույրը՝ Կառա Ուոլքերը, հայտարարել է, որ իր բոլոր բարեկամները վշտի մեջ են: Նրա խոսքով՝ ընտանիքը մանրամասնորեն մտածել էր տապանաքարի դիզայնի մասին և ընտրել էր ժպտացող Sponge Bob-ին, որովհետև Քիմբերլին շատ էր սիրում այդ կերպարը: Հուշարձանը Sponge Bob-ին պատկերում է զինվորական համազգեստով: