Տիմոշենկոն համաձայն է «մասնակի» ներում ստանալ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կողմ է արտահայտվել իր՝ ազատություն ստանալու տարբերակներից մեկին, որը քննարկվել է եվրոպացի քաղաքական գործիչների ու Ուկրաինայի իշխանությունների կողմից։
Ինչպես նշում է Лента-ն՝ վկայակոչելով Батькивщинa կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկին, խոսքը վերաբերում է «մասնակի» ներում շնորհելուն։
«Այո՛, Յուլյա Տիմոշենկոն համաձայն է մասնակի ներում ստանալուն, ինչն անում է հանուն Ուկրաինայի ապագայի»,-ասել է Յացենյուկը։
Այս տարբերակի մանրամասների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա, սակայն, ըստ որոշ աղբյուրների, Տիմոշենկոյի 7 տարվա ազատազրկման դատավճիռը կիսով չափ կկրճատվի։ Բացի այդ, հայտնի է, որ նախկին վարչապետը պարտավոր կլինի 200 մլն դոլարի տուգանք վճարել։
Սակայն ավելի ուշ Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկն այս տեղեկությունը հերքել է։










