2014թ. Ասադի վերընտրվելու դեպքում պատերազմը Սիրիայում չի դադարի. Քերրի
Պատերազմը Սիրիայում կշարունակվի, եթե նախագահ Բաշար Ասադը վերընտրվի 2014 թվականին: Այսօր այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ Արաբական պետությունների լիգայի երկրների դեսպանների հետ հանդիպումից հետո։
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ Քերրին ասել է. «Եթե նա մտածում է, որ իր թեկնածությունն առաջադրելով՝ լուծում է խնդիրները, ապա ես կարող եմ ասել հետևյալը՝ քանի դեռ նա մնում է, պատերազմը, հաստատ, չի ավարտվի»:










