Ադրբեջանի գլխավոր դատախազը Զեյնալովի հարցով դիմել է ՌԴ Քննչական կոմիտեին

16:40 • 22.10.13

Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահին, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։


Զաքիր Գարալովն իր դիմումում ՌԴ-ում սպանության համար մեղադրվող Օրհան Զեյնալովի գործի օբյեկտիվ և արդար հետաքննություն է պահանջել՝ քրեական օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխան։

 

Նա դատապարտել է ձերբակալության ընթացքում տեղի ունեցած հակաօրինական գործողությունները և ընդգծել, որ խախտվել է անմեղության կանխավարկածը։

 

Նա իր գործընկերներին հիշեցրել է, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը խնդրել է քննությունը տանել իրավական հարթության վրա՝ պահպանելով միջազգային կոնվենցիաների պահանջները։