«Ալ-Կաիդան» 1 մլն դոլար է առաջարկել Կադաֆիի զենքերի դիմաց
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆին իր մահից հետո երկրի հարավային մասում տեղակայված պահեստներից մեկում շատ մեծ քանակությամբ զենք է թողել, որի վրա «աչք ունի» «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը, գրում է Al Arabiya-ն՝ The Times-ին հղումով։
Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալների՝ լքված պահեստում կա 4 հազար «երկիր-երկինք» դասի հրթիռ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ուղևորատար ինքնաթիռ ոչնչացնել, ինչպես նաև ուրանի 6400 բարել։
Հսկայական զինապահեստն այժմ գտնվում է կառավարության հսկողության ներքո։ Վերջերս բացահայտվել է, որ զենքերի մի մասը ցանկանում է ձեռք բերել «Ալ-Կաիդան», որը 1 մլն դոլար է առաջարկել դրանց դիմաց, սակայն մերժում է ստացել։
Այս փաստն առավելապես անհանգստացրել է Արևմուտքին, որը վախենում է, որ հրթիռները վերջիվերջո կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքում։










