Մեծ Բրիտանիան հրաժարվել է Էկվադորի հետ համատեղ Ասանժի գործով հանձնաժողով ստեղծել

10:05 • 23.10.13

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են Էկվադորի հետ համատեղ հանձնաժողով ստեղծել Ջուլիան Ասանժի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման համար, որն ավելի քան մեկ տարի գտնվում է այդ երկրում Էկվադորի դեսպանատանը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինյոնին։

 

«Ցավոք, Մեծ Բրիտանիան բանավոր ձևով տեղեկացրել է մեզ, որ հետաքրքրված չէ այդ հարցով, թեև նախկինում նրանց արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հակառակն էր ասում»,- ասել է Պատինյոն։

 

Այժմ Էկվադորը գրավոր տեղեկություն է ակնկալում այս հարցի վերաբերյալ և արդեն սկսել է այլընտրանքային ուղիներ փնտրել փակուղում հայտնված իրավիճակը լուծելու համար։ «Եթե նրանք արդեն չեն ցանկանում փնտրել դիվանագիտական այլընտրանքներ, մենք ստիպված կլինենք փնտրել այլ ուղիներ»,- նշել է Պատինյոն։

 

Հունիսի կեսերին Պատինյոն և Հեյգը պայմանավորվել էին ստեղծել իրավաբանների երկկողմ հանձնաժողով՝ Ասանժի շուրջ առաջացած խնդիրը պարզելու համար, որը Շվեդիայում կասկածվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար։