Չիլիում քաղաքական գործչին դատի են տվել Պինոչետի դեմ մահափորձի համար

11:46 • 23.10.13

Աուգուստո Պինոչետի երեք թիկնապահների այրիները դատի են տվել Չիլիի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գիլյերմո Տեյլերին, որը խոստովանել է բռնապետի դեմ 1986 թվականին կատարված մահափորձին իր մասնակցությունը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:

 

Մահափորձի ժամանակ մահացել են Պինոչետի հինգ թիկնապահները: Հինգ սպանվածներից բացի, դեպքի ժամանակ վիրավորվել է ևս 11 մարդ: Այրիները հույս ունեն, որ Տեյլերին կդատեն անմեղ մարդկանց սպանության համար, ինչպես իրենք են ասում՝ «ահաբեկչական սպանության» ժամանակ: Պինոչետին այդ ժամանակ հաջողվել էր ողջ մնալ:

 

2013 թվականի ապրիլին Տեյլերը Չիլիի թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր կուսակցությունն արտոնել է Պինոչետի սպանության նպատակով ռազմական գործողությունը, ինչպես նաև ևս մի քանի նման գործողություններ: Այդ ժամանակ կոմունիստական շարժումն ընդհատակում էր գործում: