Հիմա էլ գումար կհատկացվի «ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը» թեմայով գիտաժողովի համար
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Երևանում անցկացվելիք «ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը. տեղեկատվական ասպեկտ» միջազգային գիտաժողովը կազմակերպելու համար «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին 2 միլիոն 480.0 հազար դրամ տրամադրելու մասին հարցը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված կարգով:
Կից ներկայացված տեղեկանք-հիմնավորումում նշվում է, որ
գիտաժողովը կազմակերպվում է ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի հետ համատեղ և նվիրված է աշխարհաքաղաքական ու տնտեսական մրցակցության, տարածաշրջանային հակամարտությունների պայմաններում քաղաքական և տեղեկատվական ազդեցության ու հակազդեցության նպատակների, մեթոդների, տեխնոլոգիաների քննարկմանը:
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում հրապարակել էր, որ ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների նպատակով ՀՀ բյուջետային ծախսերը կազմել են մոտ 35 մլն դրամ կամ շուրջ 86 հազար ամերիկյան դոլար:










