Ռուսաստանում դեռահասները 87 շիրմաքար են պղծել

09:14 • 23.10.13

Ռուսաստանի Դաշնության Օմսկի շրջանում 2 դեռահաս տեղի գերեզմանատներից մեկում 87 շիրմաքար են պղծել, հայտնում է Газета-ն՝ ներքին գործերի նախարարությանը հղումով։


Դեպքի վայր ժամանած իրավապահների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բացի շիրմաքարերից վնասված են նաև հուշարձաններ, մետաղական ցանկապատեր ու փայտյա խաչեր։


Մասնագետները գերեզմանատանը հայտնաբերել են ոտնահետքեր ու հետաքննության համար այլ կարևոր ապացույցներ։ Արդյունքում նրանք պարզել են, որ հանցագործությունն իրագործել է 1997 և 1997 թթ. ծվնած 2 անչափահասներ։


Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։