Եմենում կանխել են «Ալ-Կաիդայի» մոտ 300 բանտարկյալների փախուստը

20:43 • 23.10.13

Եմենի Անվտանգության ուժերը Սանայի բանտում կանխել են «Ալ-Կաիդայի» մոտ 300 գրոհայինների փախուստը։ Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում անելով լիբանանյան Daily Star-ին, որն այս տեղեկությունն ստացել է տեղի անվտանգության ծառայության ներկայացուցչից:

««Ալ-Կաիդայի» մոտ 300 բանտարկյալներ՝ զինված դանակներով և երկաթե ձողերով, հարձակվել են պահապանների վրա և վիրավորել նրանց մի մասին»,-ասել է նա:


Եմենյան բանտում ըմբոստությունն սկսվել էր նախօրեին:


Բանտարկյալներին հաջողվել էր գրավել բանտի պահակների առաջին պահակագիծը, ինչից հետո նրանք գտել են պահակների զենքերը և գերի վերցրել մի քանի աշխատողների: Սակայն շուտով հաջողվել է ճնշել նրանց ելույթը: Ըմբոստության հետևանքով զոհեր չկան: