Եվրապառլամենտը կոչ է անում ՌԴ-ին՝ ճնշում չգործադրել Ուկրաինայի վրա
Եվրապառլամենտը խորհուրդ է տալիս ԵՄ-ի Խորհրդին՝ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիր կնքել Կիևի կողմից անհրաժեշտ պայմանների կատարաման դեպքում և տալիս է իր համաձայնությունը փաստաթղթի առանձին դրույթների իրականացման համար՝ գրեթե 80 տոկոսով: Այս մասին ասվում է Եվրապառլամնետի՝ Ստրասբուրգում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ ընդունված որոշման մեջ։
Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն՝ փաստաթղթում քննարկվում են նաև ուկրաինական ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից վերջերս կիրառվող առևտրային պատժամիջոցները, որոնք ուղղված են Ուկրաինայի վրա ճնշում գործադրելուն, որպեսզի Կիևը հրաժարվի ԵՄ ասոցացման համաձայնագիրն ստորագրելուց:
Եվրապառլամենտը միաժամանակ ողջունում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության ղեկավարների կողմից վերջերս ստանձնած պարտականությունները, այն է՝ Գերագույն ռադայում օրենսդրական ակտերի ընդունումը, և ակնկալում է վերջիններիս խոստումների իրականացումը մինչև Վիլնյուսում անցկացվելիք գագաթնաժողովը:
Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ մինչև նոյեմբերի 18-ը Ուկրաինան պետք է լուծում տա բոլոր խնդրահարույց հարցերին:










