Femen-ի ակտիվիստուհիները մերկացել են Համբուրգի ղեկավարի ելույթի ժամանակ
Femen շարժման մի քանի ակտիվիստուհիներ մինչև գոտկատեղ մերկացել են Համբուրգի ղեկավար (Գերմանիա) Օլաֆ Շոլցի ելույթի ժամանակ, ով բնակչության հետ քննարկում էր ներգաղթյալների խնդիրը, գրում է Взгляд-ը:
Երեք ակտիվիստուհիներ բղավել են «Ամաչի՛ր, Շոլց», ինչից հետո անվտանգության աշխատակիցները նրանց հեռացրել են:
Ինչպես նշել է ոստիկանության ներկայացուցիչը՝ աղջիկներին չեն ձերբակալել, այլ ընդամենը դուրս են հանել շենքից, ինչից հետո բաց են թողել նրանց:
Համբուրգում արդեն մի քանի շաբաթ չեն դադարում տասնյակ ներգաղթյալների ճակատագրի շուրջ վեճերը, որոնք իրենց անվանում են «Լամպեդուզայի խումբ»՝ ի հիշատակ Միջերկրական ծովում վերջերս տեղի ունեցած նավաբեկության զոհերի:
Տեղի իշխանությունները վերջին ժամանակներում խստացրել են սևամորթ քաղաքացիների նկատմամբ հսկողությունը, նրանք փաստաթղթերի ստուգումներ են իրականացնում փողոցներում: Իշխանությունների գործողությունների քննադատները չինովնիկներին մեղադրում են ռասիզմի համար:










