Դեդ Հասանի կլանից «օրենքով գողն» արտաքսվել է ՌԴ-ից
Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի հետնորդներից «օրենքով գող» Գելա Կարդավան արտաքսվել է Ռուսաստանից և վերադարձել է Վրաստան, տեղեկացնում է Грузия online-ը։
Կարդավնա, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Գելա, ձերբակալվել է երկուշաբթի օրը, Մոսկվայում։ Նրա մոտ հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու անձնագիր, սակայն այն չգործող է ճանաչվել, քանի որ ձեռք է բերվել օրենսդրության խախտմամբ։
Անձնագիրն անվավեր ճանաչելուց հետո Կարդավան պարտավորվել է 5000 ռուբլի տուգանք վճարել, ինչից հետո ՌԴ-ից արտաքսվել է և զրկվել 5 տարի երկիր վերադառնալու իրավունքից։ Նախօրեին «օրենքով գողը» վերադարձել է Վրաստան, որի քաղաքացիություն նույնպես ունի։










