Սիրիայի ընդդիմությունը չի մասնակցի «Ժնև-2»-ին, քանի դեռ Ասադը նախագահ է
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ-Ջաբրան հայտարարել է, որ չի մասնակցի նոյեմբերին կայանալիք «Ժնև-2» համաժողովին, եթե նախագահ Բաշար ալ-Ասադը հրաժարական չտա, տեղեկացնում է Al Arabiya-ն։
«Ժնևյան համաժողովը հաջողություն չի ունենա, եթե Ասադը շարունակի նախագահել ու կոտորել սեփական ժողովրդին»,-ասել է Ալ-Ջաբրան՝ հավելելով, որ ընդդիմությունն իշխող ռեժիմի հետ որևէ բանակցություններ չի սկսի ու հրադարար չի հաստատի։
Նա նաև խոսել է 2.5 տարուց ավելի տևող հակամարտությունում Իրանի ունեցած դերի մասին՝ մանրամասնելով, որ այժմ Սիրիայում կա 60 հազար իրանցի մարտիկ, ովքեր կռվում են Ասադի կողմից։
Մինչդեռ արևմտյան երկրները նշել են, որ եթե պաշտոնական Թեհրանը ցանկանում է մասնակցել «Ժնև-2»-ին, ապա պետք է կողմ լինի Սիրիայում անցումային կառավարության ստեղծմանը։










