Կառլ Այքանը վաճառել է Netflix-ի բաժնետոմսերի մի մասը

12:19 • 23.10.13

Ամերիկացի միլիարդատեր Կառլ Այքանը վաճառել է Netflix ընկերության՝ իրեն պատկանող բաժնետոմսերի մի մասը՝ օգտվելով այն հանգամանքից, որ բաժնետոմսերի արժեքն աճել է, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Ընկերությունը տեխնոլոգիաներ է մատակարարում հոսքային մուլտիմեդիայի հետ աշխատանքի համար։ Այքանը գնել էր բաժնետոմսերը 58 դոլարով: Այժմ այդ բաժնետոմսերի վաճառքից նրա եկամուտը կկազմի 700-800 միլիոն դոլար:

 

Միլիարդատիրոջ մոտ է մնում դեռ ընկերության բաժնետոմսերի 4,5 տոկոսը: 14 ամիս առաջ նա ձեռք էր բերել 9 տոկոս բաժնետոմսեր: