Իրանում ձերբակալել են բանտի առաջ երգող ամերիկացի հոգևորականին
Իրանական իշխանությունները ձերբակալել են ամերիկացու, ով նախկինում աշխատում էր որպես հոգևորական Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի եկեղեցիներից մեկում։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:
Էդդի Ռոմերոն ոստիկանական բաժանմունքում էր հայտնվել, երբ միայնակ բողոքի ցույցեր էր կազմակերպել Թեհրանի բանտի առաջ, որտեղ գտնվում էին իրանցի քրիստոնյաները:
Հոգևորականի աղջիկը՝ Սարա Ետտերը, պատմել է, որ նրա հայրը Թուրքիայից Իրան է եկել զբոսաշրջիկների հետ: Էքսկուրսիաներից մեկի ժամանակ նա առանձնացել էր իր խմբից, իսկ ավելի ուշ հայտնաբերվել Էվին բանտի մոտ: Նա կանգնել է բանտի մուտքի առաջ և սկսել է երգել «Let my people go» երգը, որի բառերը հիմնված են աստվածաշնչյան դրվագների վրա:
Իր ելույթի առաջին 6 րոպեները հոգևորականը ցուցադրել է համացանցում՝ գրպանում թաքցրած սմարթֆոնի միջոցով: Դրանից հետո նրան են մոտեցել բանտի աշխատակիցները և տարել նրան ներս տարել ինքնությունը պարզելու համար: Դրանից հետո Ռոմերոյի մասին տեղեկություններ չկան:










