Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 8 ոստիկան
Իրաքի արևմտյան Անբար նահանգում տեղի ունեցած հարձակումների արդյունքում սպանվել է 8 ոստիկան։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի ոստիկանությունը հայտնում է, որ 4 ոստիկաններ զոհվել են սիրիական սահմանի մոտ գտնվող հսկիչ անցագրային կետի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո:
Որոշ ժամանակ անց հարձակումներ են կատարվել 3 այլ հսկիչ անցագրային կետերի վրա, ինչի արդյունքում զոհվել է ևս 4 մարդ:










