Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցը` Վիլնյուսից հետո. Կարլ Բիլդտ

16:49 • 23.10.13

Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցը Եվրոպական Միությունը կքննարկի արդեն Վիլնյուսի համաժողովից հետո, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությանը տված հարցազրույցում երեկ Քիշնևում ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը:

«[Մաքսային միությանն անդամակցելու – Tert.am] Որոշումը, որ կայացվեց Հայաստանի կողմից, բխում էր այդ երկրին բնորոշ շատ առանձնահատուկ աշխարհաքաղաքական իրողություններից: Դրա հետ մեկտեղ, պետք է ընդգծել, որ նրանք չեն լքել Արևելյան գործընկերության ծրագիրը: Այն պահից, երբ կայացվեց որոշումը, Հայաստանից այցելությունների իսկական տեղատարափ սկսվեց, և մեզ շարունակ ասում էին՝ «իրականում մենք չէինք ցանկանում լքել [գործընթացը], մենք ցանկանում էինք հնարավորինս առաջ շարժվել, սակայն եղել են որոշակի ճնշումներ», - ասել է Կարլ Բիլդտը:


Շվեդիայի արտգործնախարարը, ով նաև Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադիրներից մեկն է, խոստանում է Երևանի հետ հարաբերությունների հարցին վերադառնալ Լիտվայի մայրաքաղաքում նոյեմբերին կայանալիք համաժողովից հետո միայն:


Մանրամասները կարդացեք այստեղ։