Nissan-ը 152.000 ամենագնաց է հետ կանչում՝ արգելակների խնդիրների պատճառով

17:47 • 23.10.13

Nissan Motor ընկերությունը հայտարարել է Nissan և Infiniti 152 հազար ամենագնաց մեքենաների հետկանչի մասին՝ արգելակման համակարգի խնդրի պատճառով, տեղեկացնում է gazeta.ru- ն։

 

Նշվում է, որ խնդիրներ են հայտնաբերվել Nissan Pathfinders 2013-2014թթ.-ի մոդելների, ինչպես նաև Infiniti JX35 և QX60  մոդելների մոտ։

 

Ավտոմեքենաների տերերը 60 օրվա ընթացքում նախազգուշացում կստանան։ Արգելակման համակարգի վերածրագրավորումը բրենդի դիլերներն անվճար կիրականացնեն։