Նախքան փորձաքննության արդյունքները ստանալը ոչ ոք չի կարող ասել՝ ով է Երևան-Եղվարդ ավտովթարի մեղավորը
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի փաստի առիթով հարուցված է քրեական գործ, նշանակված են փորձագիտական եզրակացություններ, որոնց պատասխանները մինչև չլինեն, ոչ ոք չի կարող ասել՝ ով է վթարի մեղավորը, Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ յոթ վիրավորի և երկու զոհի պատճառ դարձած ավտովթարի մեղավորը հենց Վարդան Պետրոսյանն է և հնարավոր է մեղադրանք առաջադրվի նրան:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի՝ 242, 244-րդ հոդվածներով. (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):










