Նոր Զելանդիայի փոստին թույլատրել են աշխատել շաբաթը երեք անգամ
Նոր Զելանդիայի կառավարությունը թույլ է տվել փոստային ընկերությանն աշխատել շաբաթվա մեջ երեք անգամ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Աշխատանքային ժամերի կրճատման հարցում պնդել է փոստի ղեկավարությունը, որը հայտարարել է, որ դա միակ միջոցն է խուսափել վնասներից՝ փոստային ծառայություններից օգտվողների կտրուկ կրճատման պատճառով:
Նոր Զելանդիայի փոստի աշխատանքային նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2015 թվականի հունիսից: Գործող կանոններով՝ Նոր Զելանդիայի փոստը պարտավոր է ծանրոցներ և նամակագրություն հասցնել երկրի բնակիչներին շաբաթը վեց անգամ:
Նոր կանոնների ուժի մեջ մտնելուց հետո փոստը քաղաքային շրջաններում աշխատելու է շաբաթվա մեջ 3 անգամ, իսկ գյուղական տարածքներում՝ շարունակելու է աշխատել շաբաթը հինգ անգամ:
Ինչպես նշում է Associated Press-ը, Նոր Զելանդիային կհաջորդեն նաև այլ զարգացած երկրներ, որտեղ փոստային ծառայություններից օգտվողների թիվն արդեն տարիներ շարունակ կրճատվում է:










