Էրեբունու դատարանից ամբաստանյալ է փախել

18:27 • 23.10.13

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր փախել է ամբաստանյալ Սերոբ Քերոբի Մխիթարյանը, այս մասին տեղեկացնում է A1plus.am–ը։
 

21-ամյա Սերոբ Մխիթարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գողություն և նույն մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով:
Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում ամբաստանյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։