«Սիրիայի ընկերները» փորձում են վերանայել Ժնևյան կոմյունիկեի հիմնական դրույթները. ՌԴ ԱԳՆ

22:45 • 23.10.13

«Սիրիայի ընկերներ» խմբի՝ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքները փաստում են 2012-ի հունիսի 30-ին ընդունված Ժնևյան կոմյունիկեի հիմնական դրույթները վերանայելու փորձի մասին։ Ինչպես տեղեկացնում է ИНТЕРФАКС-ը՝ այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ից։


Նրա խոսքով՝ այդ փաստաթղթի ընդունումն ընկած է Սիրիայի հակամարտության կարգավորման հիմքում, որը վերջերս միաձայն հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:


Լոնդոնյան հանդիպմանը մասնակցել են 11 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում են եղել ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան և Սիրիայի «Ազգային ընդդիմադիր կոալիցիայի» ղեկավարը: