Փոխանցե՛ք Լուկաշենկոյին իմ անկեղծ շնորհակալությունը. Գագիկ Ծառուկյանը «Մարդասիրության մեդալ» ստացավ (տեսանյութ)

19:17 • 23.10.13

Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն  այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից «Մարդասիրության մեդալ» հանձնեց։


«Իհարկե, մեկ անգամ ևս ավելի պարտավորեցնում է, պարտավորեցնում է ավելին անել մեր երկու պետությունների տնտեսական, քաղաքական, մշակութային և մեր երկու ժողովուրդների փոխադարձ հարաբերությունների ամրապնդման գործում: Իհարկե, դրանք միայն խոսքեր են, եթե մենք ջանք ու եռանդ չթափենք ու աշխատենք»,-միջոցառման ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանը՝ խնդրելով Լուկաշենկոյին շնորհակալություն հայտնել. «Իմ խնդրանքն է, որ փոխանցեք իմ անկեղծ շնորհակալությունը անձամբ իմ անունից Ալեքսանդր Լուկաշենկոյին»:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը երեկ գրել էր, որ սեպտեմբերի 5-ին էլ Ալեքսանդր Լուկաշենկոն «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պարգևատրել էր «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով՝ «Բելառուսի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և քաղաքական կապերի զարգացման գործում մեծ անձնական ներդրում ունենալու համար: «Փաստորեն, Լուկաշենկոյի համար սովորություն է դարձել Ծառուկյանին մեդալ տալը»,- գրել է թերթը:
 

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդը խուսափեց լրագրողների հարցերից՝ միջոցառումից անմիջապես հետո լքելով սրահը: