Թունիսում զինվորականների և գրոհայինների բախումների արդյունքում զոհվել է մոտ 10 մարդ
Թունիսի հարավում գտնվող Սիդի-Բուզիդ քաղաքում ազգային գվարդիայի և գրոհայինների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է առնվազն՝ 7 զինծառայող և 2 գրոհային։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին:
Հեռուստաալիքը նշում է, որ մի քանի օր առաջ թունիսյան անվտանգության ուժերը ոչնչացրել են 10 ծայրահեղական իսլամիստների, որոնք, հավանաբար, պատկանում էին «Անսար աշ-Շարիա» խմբավորմանը:










