Թուրք-սիրիական սահմանին վթարի հետևանքով թուրք գեներալներ են վիրավորվել

16:24 • 23.10.13

Թուրք-սիրիական սահմանին երկու թուրք գեներալ է վիրավորվել, տեղեկացնում է «Հուրրիյեթը»։

 

Պարբերականի տվյալներով՝ վիրավորվել է ևս 6 զինվոր։

 

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, զինվորականներին տեղափոխող զինվորական մեքենան բախվել է սիրիական պետհամարանիշներով մեքենայի։

 

Միջադեպը տեղի է ունեցել Քիլիս նահանգում։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։