Ուկրաինան վերջին 3 տարիներին ռուսական գազի համար մոտ 20 մլրդ դոլար է վճարել. Ազարով
Վերջին երեք տարիներին Կիևը «Գազպրոմ» ընկերությանը ռուսական գազի համար մոտ 20 մլրդ դոլար է վճարել, համոզված է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, գրում է Взгляд-ը:
«Երեք տարվա ընթացքում մենք վճարել ենք մոտ 20 մլրդ դոլար, որոնք այս ընթացքում կարող էին օգտագործվել արդյունաբերության արդիականացման, առողջապահության ոլորտի կամ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար»,- ասել է Ազարովը:
Ուկրաինայի վարչապետի խոսքով՝ երկրի համար գազի գինն ամենաբարձրն է Եվրոպայում, ինչն ուկրաինական ապրանքների հանդեպ պահանջարկի անկման հետ մեկտեղ դանդաղեցրել է երկրի տնտեսական աճը:
«Այդպիսի գազի գնի դեպքում մենք կրճատել ենք և կրճատելու ենք գազի ներմուծումը, իսկ ապագայում, և սա դատարկ խոսքեր չեն, Ուկրաինան առհասարակ կհրաժարվի այդ գնով գազ գնել»,- ասել է Ազարովը:










