Գործազրկության 18 000-ական դրամ նպաստներն այլևս չեն վճարվի. ԱԺ-ն ընդունեց «Զբաղվածության մասին» օրենքը

14:26 • 23.10.13

65 կողմ, 11 ձեռնպահ, 27 դեմ քվեարկությամբ Ազգային ժողովն ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին օրենքը»։ Օրենքի համաձայն՝ գործազրկության 18 000-ական դրամ նպաստներ այլևս չեն վճարվի: 

 


Նշենք, որ «Զբաղվածության մասին» օրենքի հայեցակարգը ենթադրում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության ծրագրերի ընդլայնում, ինչպես նաև եղածների առավել ակտիվացում: