Եմենում այրել են 15-ամյա աղջկա, ով հանդիպել է իր փեսացուի հետ

01:30 • 23.10.13

Եմենում 15-ամյա աղջկան ողջ-ողջ այրել են հարսանիքից առաջ փեսացուի հետ հանդիպելու համար։ Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում անելով Al Arabiya-ին:


Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել երկրի լեռնային նահանգներից մեկում:


Գլխավոր կասկածյալն աղջկա 35-ամյա հայրն է, ում արդեն ձերբակալել և հարցաքննել են:


Նա իրեն մեղավոր չի ճանաչել՝ նշելով, որ աղջիկն իր արարքով անարգել է ողջ ընտանիքը: