Արագածոտնի մարզում խոշոր վթարից զոհվել է 3 մարդ, ևս 4-ը վիրավոր են

21:39 • 24.10.13

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Այսօր` հոկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 370 ԼՕ 64 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 34 MO 303 համարանիշի, ГАЗ 53 մակնիշի 15 ԼՏ 457 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատը` պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

 

Մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերել 6 վիրավորների և տեղափոխել Ապարանի բժշկական կենտրոն: Իսկ փրկարարները, Ապարանի ոստիկանների հետ ավտոմեքենայից դուրս են բերել 1 հոգու: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից ևս 2-ը մահացել են:

 

Մանրամասները կարդացեք այստեղ: