Նյու Յորքի քաղաքապետը հոկտեմբերի 24-ը Ջորջիո Արմանիի օր է հայտարարել

17:25 • 24.10.13

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ն աշխարհահռչակ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանիի օրն է։ Նման նվեր տաղանդավոր իտալացին ստացել է երկար տարիներ շարունակ Նյու Յորքին ցուցաբերած աջակցության համար։

 

Ինչպես հայտնում է elle.ru կայքը, Արմանին երկար ժամանակ է՝ օգնում է Նյու Յորքի դպրոցներին աջակցող հիմնադրամին, ինչպես նաև խթանում է քաղաքի տնտեսական զարգացումը՝ համաշխարհային նորաձևության ոլորտում ունեցած ազդեցության շնորհիվ։

 

«Այս օրն ինձ համար առանձնահատուկ է, քանի որ ևս մեկ անգամ ապացուցվեց իմ անձնական ու պրոֆեսիոնալ ամուր կապը Նյու Յորքի՝ ինձ շատ բան տված քաղաքի հետ»,-ասել է Արմանին։