Իրանն արտաքսել է բողոքի ակցիա կազմակերպած ամերիկացի հոգևորականին
Իրանի իշխանություններն ԱՄՆ են արտաքսել քահանային, որը Թեհրանի «Էվին» բանտի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել, հայտնում է Al Arabiya-ն:
Էդի Ռոմերո անունով հոգևորականը երկուշաբթի օրը ձերբակալվել էր Իրանում՝ իր բնորոշմամբ՝ ագրեսիվ իրանական ռեժիմի դեմ պայքարի համար: Նա պահանջել էր ազատել հինգ քաղբանտարկյալների:
Նա նշել է, որ իրանական բանտում լավ ժամանակ է անցկացրել, երբ մեկ օր ստիպված է եղել այնտեղ անցկացնել:










