Բելառուսում ոչ սթափ վարորդների մեքենաներն անվերադարձ կառգրավվեն

08:58 • 24.10.13

Բելառուսում այսօրվանից ուժի մեջ է մտնում օրենք, համաձայն որի՝ վարորդները կարող են զրկվել իրենց մեքենաներից՝ մեկ տարվա ընթացքում կրկնակի անգամ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։


Ըստ օրենքի՝ առգրավված մեքենաները կվաճառվեն, իսկ գոյացած միջոցները կստանա պետությունը կամ այն անձինք, որոնք տուժել են հարբած վարորդի պատճառով։


Մեքենայի առգրավումը նախատեսվում է քրեական օրենսդրության շրջանակներում։ Օրենքը տարածվում է նաև այն ավտոմեքենաների վրա, որոնք ոչ սթափ վարորդի սեփականությունը չեն։


Նաև էապես ավելացել են տուգանքները տրանսպորտային միջոցը նման անձի վստահողների նկատմամբ կամ այն վարորդների, որոնք հրաժարվում են հետազոտվել։


Խստացվել են պատժամիջոցները նաև այն վարորդների նկատմամբ, որոնց մեղքով տեղի ունեցած պատահարի հետևանքով երկու և ավելի մարդ է զոհվել։


Ավելի վաղ նման հանցագործությունը նախատեսում էր մինչև 3 տարվա ազատազրկում, սակայն այժմ նման վարորդի մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։