Կանադայում 11-ամյա աշակերտը դպրոցում զինապահեստ է ունեցել

11:07 • 24.10.13

Կանադայի ոստիկանությունը Վանկուվերի դպրոցներից մեկում զինապահեստ է հայտնաբերել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

Դա պատճառ է դարձել աշակերտներից մեկի ձերբակալության համար, որին կասկածում են սպանություն նախապատրաստելու համար։

 

Հաղորդվում է, որ ձերբակալվածը 11 տարեկան է։ Նա Վանկուվերի հյուսիս-արևմուտքում գտնվող դպրոցում թաքցրել է ատրճանակ, 400 փամփուշտ և մի քանի դանակ։

 

Ուսումնական հաստատությունը ոստիկանական գործողությունների ընթացքում մի քանի ժամով փակվել է։

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով՝ վտանգավոր գտածոյի առնչությամբ հետաքննություն է ընթանում։ Ձերբակալված երեխան, ում անունը չի նշվում, տեղափոխվել է ուղղիչ կենտրոն։