Չինաստանում գնացքների բախումից մեկ մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են

10:18 • 24.10.13

Չինաստանի հյուսիս-արևմտյան Ցինհայ նահանգում երկու գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել, երկուսը ծանր վնասվածքներ են ստացել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Սինհուա»-ին:

 

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի, Ցինհայ-Տիբեթ երկաթուղու Սինին-Գոլմուդ հատվածում, երբ լրացուցիչ ուղևորափոխադրող վագոնը դուրս է եկել ճանապարհից, որտեղով ընթանում էր ուղևորատար գնացքը:

 

50-ից ավելի մարդ հոսպիտալացվել է: Վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական գործողությունները: