Արգենտինայի նախկին նախագահն ուշաթափվել է դատական նիստի ընթացքում

09:43 • 24.10.13

Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուան, որը մեղադրվում է սենատորներին կաշառք տալու համար, գիտակցությունը կորցրել է հենց դատական նիստի ընթացքում, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Դե լա Ռուան, ով նախագահել է 1999-2001թթ-ին, ուշաթափվել է դատարանի դահլիճում, և նրան շտապ բուժօգնություն է ցուցաբերվել։

 

Դրանից հետո 76-ամյա նախկին գործչին հոսպիտալացրել են։

 

Այդ ընթացքում նա իր փաստաբաններին խնդրել է իր բացակայության ընթացքում շարունակել նիստին մասնակցել։
 

2000թ.-ին Դե լա Ռուայի կառավարությունը փորձել է բարեփոխումներ իրականացնել երկրում աշխատանքային հարաբերություններում, սակայն ընդդիմության լուրջ հակադրության է հանդիպել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ օրինագծի ընդունման համար նա մի քանի սենատորների խոշոր կաշառքներ է բաժանել։


Այդ գործով մեղադրյալի կարգավիճակում են նաև հետախուզության նախկին ղեկավարը, աշխատանքի նախարարությունը և սենատորները։